ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանն անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ի հոդվածին, իր թվիթերյան էջում գրել է.
«Նախագահի առողջության մասին «Հայկական Ժամանակի» տարածածը հիմար սուտ է` լրագրության հետ աղերս չունեցող մեկի վայ-երևակայության արգասիք»։
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»–ը գրել էր, թե նախագահի ինքնազգացողությունը վատացել էր, երբ նրան զեկուցել էին, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի խմբի և ոստիկանության միջև բախում է սկսվել, պայթյուններ են հնչում։