«Սպարտակի» երկրպագուները հուսով են, որ ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը, չնայած վնասվածքին, կկարողանա մասնակցել Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մինչև տարվա վերջ տեղի ունեցող մնացած խաղերին: Սակայն ծնկահոդի հին վնասվածքը անհանգստացնում է Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուներից մեկին և Յուրայի՝ մոտակա խաղերին մասնակցելու որոշումը կախված է լինելու ակումբի բժիշկներից:
Չնայած ծնկահոդի հետ կապված խնդիրներին, ակումբի ղեկավարությունը շարունակում է հույսեր կապել Մովսիսյանի հետ առնվազն ԲԿՄԱ-ի հետ սկզբունքային դերբիի ժամանակ: Հնարավոր է, որ նա խաղադաշտ դուրս գա ցավազրկողների տակ և խաղա 60 րոպե:
Ակումբի ներկայացուցիչների տեղեկատվությամբ ձմեռային դադարի ժամանակ Մովսիսյանը կենթարկվի վիրահատության և արդեն առաջնության երկրորդ հատվածի սկզբին ֆուտբոլիստը կկարողանա վերադառնալ ընդհանուր խումբ:
«Ես ինձ լավ եմ զգում,- լայն ժպիտով խոստովանում է Մովսիսյանը և ավելացնում,- սակայն ծնկներումս ցավ եմ զգում և այժմ բժիշկների հետ խորհրդակցություն է տարվում»:
Ծնկահդոի հետ կապված խնդիրը հարձակվողը ուղղակիորեն չի կապել արհեստական խաղադաշտների հետ, որոնց վրա նա բազմաթիվ անգամ խաղացել է «Սպարտակի» խաղաշապիկով:
«Արհեստական դաշտի վրա խաղը լավագույն որոշումը չէ օրգանիզմի համար, վնասվածք ստանալու հավելյալ վտանգ է, սակայն մենք պրոֆեսիոնալ ենք և պետք է պատրաստ լինենք նման բաների: Ակումբում բժիշկները հիանալի են և խաղացողի հետ կապված յուրաքանչյուր խնդիր սկզբում քննարկվում է նրանց հետ: Իսկ նրանք արդեն կարող են ներգրավել իրենց կապերը Գերմանիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում և այլն»,- նշել է Մովսիսյանը:
Քննարկումների թեմաներից մեկն էլ եղել է առաջնության աղյուսակը գլխավորող «Զենիթի» հետ խաղում անհավանական հաջողությունը, որտեղ կարմիր-սպիտակները գեղեցիկ հաղթանակ տարան 4:2 հաշվով, իսկ անձամբ Մովսիսյանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ:
«Այս խաղից հետո կարելի է ասել, որ մենք նպատակադրված ենք չեմպիոնության: Մեզ հարկավոր էր նման հաղթանակ այսպիսի մրցակցի նկատմամբ, ով գլխավորում է առաջնությունը»,- նշել է Lifenews-ի զրուցակիցը: