Այսօր ԱԺ-ում Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածության քվեարկության ժամանակ լրագրողները ՀՀԿ-ական պատգամավոր  Մհեր Սեդրակյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է քվեարկել.

«Գաղտի քվեարկություն ա, չեմ կարա ասեմ՝ ոնց եմ քվեարկել»,- արձագանքեց նա:

Լրագրողի հարցին, թե ընդդիմությունն անընդհատ քննարկում է այն հարցը, թե որտեղի՞ց Իշխան Զաքարյանին այդ առանձնատունը, արդյո՞ք դա իրեն հետաքրքրել է, պատգամավորն ասաց.

«Հիմա ընդդիմության վիլլաները նայեք, տեսեք ընդդիմությունն ինչ վիլլաներ ունի»:

Հարցին, թե ու՞մ նկատի ունի, նա պատասխանեց.

-Բոլորին էլ, էդ գլոխ գործոցներին, նայեք՝ տեսեք ինչեր ունեն:

-Է՞լ ինչ ունեն՝ հարցին արձագանքեց. «Մի երեք-չորս հատ էլ կնիկ ունեն ամեն մեկը»: