Այսօր ԱԺ-ում լրագրողների խնդրանքով ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանն անդրադարձավ դերասան Վարդան Պետրոսյանի կալանավորմանը.

-Երկու ախպեր ա մահացել, ասա՝ ինչ անեն, էլի դուք գնացիք նկարեցիք, թե մերը ոնց ա լացում, էլի դուք բացահայտեք:

Հարցին, թե ինչու՞ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցող միջադեպին նույնկերպ չարձագանքեց, Սեյրան Սարոյանը նախ հարցրեց.

-Սուրեն Խաչատրյանը ով ա՞: Ի՞նչ արեց Սուրեն խաչատրյանը:

Երբ լրագրողները նրան հուշեցին, որ խոսքը Լիսկայի մասին է և Գորիսի միջադեպի, նա արձագանքեց.

-Արտակ Բուդաղյանին ով էր ասում էթար Սուրեն Խաչատրյանի տան վրա: Դու, որ աղջիկ ես, քու տան վրեն, որ ես հարձակվեմ, ի՞նչ կանես ինձ, կպաշտպանե՞ս քո տունը, թե՞ չէ:

Հարցին, թե արդյո՞ք իր կարծիքով Հայաստանում օրենքի առաջ բոլորն են հավասար, Սեյրան Սարոյանը պատասխանեց.

-Այո, բոլորը՝ ինձանից սկսած: