ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների համար ԱԻՆ-ը հանրապետության ողջ տարածքն ապահովել է հատուկ տեխնիկայով:

«Բոլոր մարզերն էլ ապահովված են բարձր անցողության մեքենաներով` 2-3 լիսերային ուրալներով կամ կամազներով, որոնք ստեղծված են լուրջ խնդիրներ լուծելու համար: ԱԻՆ-ի առջև միայն տեխնիկայով ապահովելու հարցը չի դրված, կա նաև հանրությանը իրազեկելու հարցը, որն ԱԻՆ-ն անում է ամենաօպերատիվ ձևով` իր պաշտոնական կայքէջի միջոցով»,- իր խոսքում նշեց Խանգելդյանը:

Նա նաև հայտնեց, որ տարեցտարի վթարների թիվն ավելանում է, և նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատած` այս տարի մեծացել է նաև ՃՏՊ-ներից տուժողների և մահացածների թիվը: Այդ թվում, Խանգելդյանի փոխանցմամբ, մեծացել է թունավորումներով դեպքերը, իսկ հրդեհները` համեմատաբար քչացել են:

ԱԻՆ աշխատակիցը հավաստիացրեց, որ չնայած հանրապետությունում ձմեռն անսպասելի է գալիս, այնուամենայնիվ ԱԻՆ-ը պատրաստ է ձմեռային փուլը դիմավորելուն, և բոլոր մարզերն էլ ապահովված են բարձր անցողության մեքենաներով: