Կառավարությունը դեմ է ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, համարելով ներկա պահին ոչ նպատակահարմար: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ-ում քննարկվում է «Ժառանգություն» խմբակցության կողմից առաջարկվող օրինագիծը, համաձայն որի խմբակցությունն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը Հայաստանը ճանաչի:
«Խոսքը վերաբերում է Դե յուրե ճանաչմանը, որովհետև Դե ֆակտո ՀՀ-ն վաղուց ճանաչել է: Մենք ամենևին կողմ չենք, որպեսզի ճանաչելով մնանք միայնակ: Դա ամենևին չի նպաստի բանակցային գործընացում այն արդյունքին, որին մենք ձգտում ենք: Մինսկի խմբի ձևաչափում, որն առաջընաց չկա, պայմանավորված է մի հանգամանքով՝ Ադրբեջանի դիրքորոշումով: Մինսկի խմբի համանախագհներն ունեն երկու առաքելություն, մի առաքելությունը՝ նպաստել, որ կողմերը կարողանան գալ ընդհանուր համաձայնության և արդյուքնում պետք է հաստատվի խաղաղություն, իսկ երկրորդ առաքելությունն այն է, որ Մինսկի խմբի երեք նախագահներն էլ հանդիսանում են ՄԱԿ-ի խմբի անվտանգության խորհրդի մշտական անդամ: Օր չկա, որ համանախագահների շուրթերից չհնչի միայն խաղաղ կարգավորում: Դրա համար այդ ձևաչափը դառել է Ադրբեջանի համար զսպաշապիկ»,- իր խոսքում նշեց Շավարշ Քոչարյանը:
Վերջինս հայտնեց, որ որևէ արկածախնդրություն անմիջապես հակադարձ է ստանալու անվտանգության տեսակետից:
«Ադրբեջանի երազանքն է ձերբազատվել ձևաչափից և ինքն ամեն ինչ անում է, որ ասի անարդյունավետ է այս ձևաչափը: Խնդիրը նրանում չէ, որ մենք վախվորած ենք պատերազմից, ցանկացած առողջ մարդ երբեք չի ցանկանա պատերազմ, եթե դա քո հայրենիքի պաշտպանության խնդիրը չէ: Ներկայում ԼՂՀ-ի ճանաչումը Ադրբեջանի համար լավ առիթ է ազատվել Մինսկի խմբի ձևաչափից: Ես կարծում եմ, որ ՀՀ Ազգային ժողզովը չպետք է այդ հարցում օգնի Ադրբեջանին»,-եզրափակեց Շավարշ Քոչարյանը