Հայոց ցեղասպանության վրա ուշադրություն գրավելու որպես նոր շրջադարձ մի շարք օրենսդիրներ մեղադրում են Օբամայի աշխատակազմին Սմիթսոնի թանգարանում շուրջ մեկ դար առաջ Հայոց ցեղասպանության որբերի կողմից գործված գորգի ցուցադրումը արգելելու պատճառով:
Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:
Օրենսդիրները նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Օբամային պահանջելով նրանից թույլ տալ ցուցադրելու 1925 թվականին նախագահ Քելվին Քուլիջին նվիրված և Սպիտակ Տան հավաքածուի մաս կազմող գորգը: Երկկուսակցական խմբում ընդգրկված են մի շարք ներկայացուցիչներ Կալիֆորնիայից, որը ունի մեծ հայկական համայնք:
Գորգը պետք է ցուցադրվեր դեկտեմբերի 16-ին Վաշինգթոնի Սմիթսոնյան թանգարանում, որով փորձ է կատարվում ուշադրություն գրավել գորգի մասին պատմող նոր գրքին, որը օրենսդիրները «Հայոց ցեղասպանության հետ կապված առանցքային» են համարում:
Սպիտակ Տան խոսնակը երեքշաբթի օրը հայտարարել է, որ գորգի ցուցադրությունը «կես օրով կապված գրքի շնորհանդեսի հետ, ինչպես ենթադրվում է, ԱՄՆ կառավարական սեփականության անհարկի օգտագործում է, Սպիտակ Տանը կարպետի տեղափոխման վտանգի է ենթարկում և գորգի պատմական կարևորության հետ համաչափ չի դիտարկվում»:
Ամերիկայի Հայ Դատի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը Օբամայի աշխատակազմի որոշումը համարում է քաղաքական որոշում, որը պայմանավորված է թուրք-ամերիկյան հարաբերություններով:
Սեպտեմբերին Սմիթսոնյան թանգարանի վարիչը գրել էր Հայկական մշակույթային հիմնադրամին և Հայկական գորգերի հասարակությանը, որոնք օգնում են կազմակերպել ցուցադրությունը, որ Սպիտակ Տունը որոշել է արգելել գորգի ցուցադրությունը:«Անհարկի եմ համարում նշել, թե ինչքան մեծ անակնկալ և հիասթափություն էր մեզ համար»,- նշել է Փոլ Մայքլ Թեյլորը` Սմիթսոնյան թանգարանի Ասիական մշակույթային պատմական ծրագրի տնօրենը:
Կարպետը նվիրվել էր նախագահ Քուլիջին ի նշան երախտագիտության ամերիկյան մարդասիրական օգնության: Այն ներկայացնում է ավելի քան 100 կենդանու լուսանկար համաձայն Մարտին Դերանյանի, որի «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի շնորհանդեսին էլ պետք է ներկայացվեր գորգը:
Հանրապետական Ադամ Շիֆը, ով հավաքել է 30 օրենսդրի ստորագրություն Սպիտակ Տանը ուղղված նամակում, վերջինիս որոշումը համարել է.«անսպասելի, քանի որ այն վիրավորական է Ամերիկայի հայկական համայնքի համար»:
«Դժվար է արտահայտել բառերով, թե ինչքան մտահոգիչ է այն հանգամանքը, որ նախագահ Քուլիջի կողմից ընդունած պատմական և մշակույթային հարստությունը կարող է պահվել փակ դռների ետևում որոշակի պատմական փաստերը հանրային քննարկումներից հեռու պահելու Թուրքիայի ցանկությունից դրդված»,- գրել է հանրապետական Ֆրենկ Փալոնեն Սպիտակ Տանը ուղղված առանձին նամակում:
Հանրապետական Բրեդ Շերմանը Սպիտակ Տանը ուղղված իր նամակում գրել է «Մենք պետք է գիտակցենք և սովորենք մարդկանց դեմ ուղղված ողբերգական հանցագործություններից, որին հանդիպել են այս գորգը գործող որբ երեխաները, որպեսզի դրանք այլևս երբեք չկրկնվեն»: Ոչ Շերմանը ոչ Շիֆը չեն ստացել Սպիտակ Տան պատասխանը: