«ԲՀԿ-ն 4000 աշխատող ունի ու փոքր Արարատում պարտվում ա, գրում են…»,- այօսր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց Ժողովրդական կուսակցության հիմնադիր-նախագահ Տիգրան Կարապետյանն` անդրադառնալով նոյեմբերի 10-ին Արարատում կայացած քաղաքապետի ընտրություններին` նկատի ունենալով ընտրակեղծիքների և խախտումների առկայությունը:

Շարունակելով խոսքը` Կարապետյանն անդրադարձավ ԵԽԽՎ-ում հոկտեմբերի 2-ին կայացած համաժողովին «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի` Սերժ Սարգսյանին ուղղված հարցին` կապված վերջինիս` խաղատներում պարտված 70 մլն եվրոյի հետ, Կարապետյանն ասաց, որ ինքն էլ կտար հարցը, սակայն Փոստանջյանի դեպքում շինծու է եղել:

«Ես էլ կտայի այդ հարցն, ինչու՞ ոչ: Սակայն շինծու էր: Հանրապետականները զիջել էին իրենց հարցի տեղը, Դավիթ Հարությունյան էլ թույլատրել էր: Նպատակը մեկն էր` ցույց տալ Ալիևին, որ Հայաստանը ժողովրդական երկիր է, և իրենց համար դա խայտառակություն չէր: Ինչ պակասում էր, դա էլ ուզում էին ստանալ»,- իր խոսքում նշեց Կարապետյանը` հավելեով, որ այն, որ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը պարտվել է պետական գումար, վերադառնալուց հետո Դատախազությունն անգամ չանդրադարձավ այդ հարցին: «Իսկ որ Զարուհին ասում ա` բոլորը գիտեն, ուրեմն թող գժանոց տանեն»,- այսպիսի գնահատական տվեց Կարապետյանը: