Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.
Ինձ շատ եք հարցնում, թե ինչու երկու "թեժ" հարցերի մինչ այժմ չեմ անդրադարձել:

Հարկ չէի համարում, բայց քանզի այս հարցերը իմ որոշ ֆբ-ընկերներին հետաքրքրում են, ապա ասեմ, որ.

ա. իմ հնարավոր պաշտոնանկություն

ՀՀ Սահմանադրությանն համապատասխան Կառավարության հետ միասին հրաժարական կտամ: ՀՀ ԿԳ նախարար լինելը մեծագույն պատիվ է: Միաժամանակ ինձ դասում են այն մարդկանց շարքին, ովքեր ինքնադրսևորման և ինքնակայացման համար չէ, որ Հայաստանում "պաշտոն" են զբաղեցնում:

բ. դասադուլի կոչեր

Ես ու Րաֆֆին միակարծիք ենք այս հարցում. քաղաքական պայքարը պետք է վարվի բացառապես ՀՀ օրենքների շրջանակում: Երիտասարդները ազատ են իրենց քաղաքական կողմնորոշումների և հայացքցների մեջ, սակայն կարծում եմ, ոչ ի վնաս սեփական կրթության:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր ուշադրության, ակտիվության և աջակցության համար: