Նիկոլ Փաշինյանը ցանկացել է տեսակցութուն ունենալ այդ պահին կալանավորված կամ ձերբակալված մի անձի հետ, որի բոլոր տեսակցությունները քննիչի որոշմամբ սահմանափակված է եղել:

Հիշեցնենք, որ ՆԻկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ցանկացել է հանդիպում ունենալ Շանթ Հարությունյանի հետ, սակայն իրեն չեն թույլատրել:

 

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով ՀԱԿ պատգամավորի այն հայտարարությանը, թե իրեն չեն թույլատրել հանդիպել կալանավորվածների հետ, այսպիսի մեկնաբանություն տվեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

«Այս դեպքում կա բացառություն, որ այդ անձը կարող է հանդիպել միայն իր փաստաբանի հետ: Մուտքն ու ելքն ազատ է , իսկ տեսկացության համար կան հատուկ պայմաններ»,- նշեց նա:

Մյուս բոլոր դեպքերում, նախարարի խոսքերով, եթե կարգելվի պատգամավորի մուտքն ու ելքը, ապա իր կողմից համապատասխան միջոցներ կձեռնարկվեն:

«Պարոն Փաշինյանն ասաց, որ իրեն մի քրեակատարողական հիմնարկ թողել են, ինքը հանդիպել է նրանցից մեկի հետ, մյուսում չեն թողել: Քրեակատարողական ծառայության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն և այն քրեակատարողական հիմնարկի պետը, որը թողվել է, արդյունքում կպարզվի և եթե պարզվի, համապատասխան պատասխանատվության կենթարկվի», - նշեց նա