Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ Նիկոլ Փաշիանյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ով հանդիպման ավարտից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
«Հրայ Թովմասյանը ներկայացրեց օրենքի այնպիսի մեկնաբանություն, որն ընդհանրապես հակասում է իրավունքի սկզբունքներին, մեր Սահամանադրությանը եւ օրենքին»,- նշեց նա:
Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի` Հրայր Թովմասյանը փորձել է օրենքն այնպես մեկնաբանել, որ ազատ ելքի-մուտքի իրավունքը չի ներառում հնարավորություն` կոնկրետ ձերբակալված անձի հետ տեսակցելու: Օրենքի մեկնաբանությունը Հրայր Թովմասյանի կողմից Զուրաբյանը համարել է կամայական, քանի որ վերջինս չկարողացավ ապացուցել իր տեսակետը:
Օրեր առաջ կատարվածը եւ այսօրվա հանդիպման արդյունքները Զուրաբյանին հիմք են տալիս ենթադրել. «Փորձում են տառակերությամբ զբաղվել եւ սահմանափակել պատգամավորների իրավունքները, իսկ իրականում, արդեն մենք գնալով հակվում ենք այն մտքին, որ իսկապես ինչ-որ բռնություններ եղել են եւ դա փորձում են թաքցնել: Այլապես, նման կատաղի դիմադրություն չէր լինի», - նշեց նա:


