ԱԺ «Հանրապետական» խմբակցության կին պատգամավորները լարված հարաբերություններ ունեն միմյանց հետ. Ժողովուրդ թերթի տարածած տեղեկությանը ականատես եղան նաև մի քանի լրագրողներ:

ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն ու Կարինե Աճեմյանն այսօր ԱԺ-ի միջանցքում վեճի բռնվեցին: Նրանք նախ ցածրաձայն փորձեցին պարզել այսօր թերթում տպագրված հոդվածի պատճառները, ապա աստիճանաբար ձայները բարձրացրեցին և սկսեցին մեղադրել միմյանց: Երկու ՀՀԿ-ական պատգամավորներին փորձում էին հանգստացնել ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանն ու ԱԺ նախագահի խոսնակ Գոհար Պողոսյանը։

«Քո ընկերուհիներն են գրել, ուրեմն մի բանից դժգոհ ես, որ գրել են»,- ասաց Կարինե Աճեմյանը, իսկ Մարգարիտ Եսայանը բարձրաձայն փորձեց հակադարձել։ Կարինե Աճեմյանը պահանջեց ձայնը չբարձրացնել։ «Մի հատ ձայնդ մի բարձրացրու, իյա, նոր եք եկել, մի քիչ աշխատեք, հետո...»- ասաց նա:

Տիկնանց կրքերը չհանդարտվեցին, սակայն, նկատելով լրագրողներին, նրանք վիճելով հեռացան: