Վարդան Պետրոսյանին կալանավորելու որոշման մեջ որոշ տվյալներ կան ներկայացված նաև քրեական գործի շրջանակներում կատարված դատաավտոտեխնիկական փորձաքննության  եզրակացությունից,-այս մասին գրում է Փաստինֆոն:

Ըստ դատարանի, փորձագիտական եզրակացության մեջ ասված է. «Վարորդ Վ.Պետրոսյանը «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ՍԼ 920  պետհամարանիշի ատոմեքենան վարելու ընթացքում իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող արագությամբ, որով իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումը իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ 65 և 66 կետերի, ինչպես նաև «Ճանապարհայի երթևեկության ավտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին հակասող գործողություններ և ստեղծել վթարային իրադրություն, որի արդյունքում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ և իր ավտոմեքենայի դիմացի հատվածով, հողածածկ տարածքում` կողնակում, բախվել է «ՎԱԶ-21214» մակնիշի 870 ՕԼ 64 պետհամարանիշի ավտոմեքենային հետնամասին»:

Նշենք, որ վկայակոչված իրավական ակտերը վերաբերում են մասնավորապես արագության գերազանցմանը: Ինչ վերաբերում է վթարի ենթարկված մյուս ավտոմեքենայի տեխնիկական վիճակին ու նրա վարորդի կողմից երթևեկության կանոնների պահպանմանը, որոշման տեքստում փորձաքննության եզրակացության այս հարցերի պատասխաններին անդրադաձ չի արվել: