Ինչպես տեղյակ եք, վերջին շրջանին ակամա հայտնվեցի որոշ տհաճ քննարկումների
կենտրոնում, որոնք բացարձակապես սուտ են, նենգամիտ հերյուրանք ու չեն համապատասխանում իրականությանը և խաթարում են իմ, ընտանիքիս ու հարազատներիս անդորրն ու կյանքի բնականոն ընթացքը:

Նկատի ունենալով, որ այդ ամենին վերջ դնելը հնարավոր է միայն դատական կարգով` դիմելու եմ դատական գործընթացների՝ օրենքով սահմանված կարգով անունս ու բարի համբավս վերականգնելու համար: Չուզենալով որպես եկեղեցու սպասավոր մտնել այդ գործընթացների մեջ՝ նպատակահարմար եմ համարել դիմել Վեհափառ Հայրապետին` ազատ կացուցանելու համար եկեղեցական իմ ծառայությունը, մինչև հարցի մեջ հստակություն կմտցվի:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ արդեն իսկ նախնական խորհրդակցություն եմ ունեցել փաստաբանի հետ և առաջիկա օրերին դիմելու եմ դատարան՝ իմ անձի արժանապատվության ու բարի համբավի նկատմամբ ոտնձգություն կատարած
անձնավորությանը օրենքի սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

Առաջիկային հանդես կգամ նաև մամուլի ասուլիսով, որտեղ հանգամանալից
կներկայացնեմ այս տհաճ իրավիճակի հետ կապված բոլոր հարցերի պատասխաններն
իրենց հիմնավորումներով:

Հակոբ աբեղա Գրիգորյան