«Հայկական ժամանակը» գրում է, թե ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ երեկ զավեշտալի միջադեպ է գրանցվել։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարցի հնարավորություն է տվել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին՝ չնայած վերջինս հերթագրված չէր։

Այս փաստը նկատելով՝ Զարուհի Փոստանջյանը տեղից բողոքել է. «Ինչո՞ւ եք չհերթագրված պատգամավորին հարցի իրավունք տալիս»,- տեղից հարցրել է նա։ «Տիկին Փոստանջյան, ինքը ընդդիմություն ա»,- պատասխանել է Հովիկ Աբրահամյանը՝ նկատի ունենալով, որ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությունն առավելություն ունի»,- գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: