«ՉԻ» տեղեկություններով, Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը շարունակում է կադրային ջարդը։ Մեր տեղեկություններով երեկ մարզպետը աշխատանքից ազատել է իր օգնականին Ֆերդինանդ Վարդանյանին։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Արամայիս Գրիզորյանը փորձ է անում ազատվել իր նախորդի թողած ժառանգությունից, և մարզպետարանում նոր պաշտոնանկություններ են սպասվում։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր մարզպետարանի առողջապահության վարչության պետը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։