ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը տաքսու վարորդներին հրավիրում է նախարարություն:

Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց.

«Բոլոր այն տաքսի վարորդները, ում մոտ կա հարց բարեփոխումների հետ կապված, ում սխալ են ներկայացվել տարբեր մարդկանց կողմից, հրավիրում ենք նախարարություն ու ամբողջ աշխատակազմը աշխատելու է իրենց հետ, այդ թվում նաև ես»:

Հարցին, թե արդյոք տրանսպորտի թանկացումն էլ էր հօգուտ ժողովրդի, Բեգլարյանն արձագանքեց. «Ի օգուտ ժողովրդի էլ մարզայինը չթանկացավ, մարզայինի մասով կարող եմ վստահ ասել, որ թանկացում չեղավ»: