World Luxury Hotel Awards-ը ամեն տարի ներկայացնում է պրեմիում դասի լավագույն հյուրանոցները: Ազգային և համաշխարհային մակարդակով հաղթողներին ընտրում են հյուրանոցի հաճախորդների և ոլորտի փորձագետների քվեարկությամբ: Հիմնականում գնահատվում են մատուցված ծառայությունները:
2013 թվականի մրցույթին մասնակցել է հազարից ավելի հյուրանոցներ 87 պետություններից: Աշխարհում լավագույն հյուրանոցներն ընտրվել են 44 կատեգորիայով «լավագույն լյուքս հյուրանոցից» մինչև « պրեմիում դասի հյուրանոցների լավագույն դիզայն»: Forbes-ը ներկայացրել է 2013 թվականի 10 ամենաակնառու հաղթողներին:
Շովափին գտնվող լավագույն հյուրանոց
The Sarojin, Կաո Լակ, Թայլանդ
Հյուրանոցը գտնվում է Թաիլանդի արևմտյան ափին Կաո Լակ կուրորտային քաղաքում: Հյուրերի համար հյուրանոցի կողմից կազմակերպվում է արշավներ դեպի ջունգլի, էքսկուրսիաներ, ձկնորսություն, տարբեր տեսակի խաղեր: Առաջարկվում է նաև վինդսերֆինգ և մասաժ: Տարբեր դասի 56 հյուրանոցային համարը գտնվում է յոթ երկու հարկանի շինություններում:
Լավագույն տեսարանով հյուրանոց
The Torch Doha, Դոհա, Քաթար
Այս հյուրանոցը գտնվում է կանթեղի տեսք ունեցող Aspire աշտարակում, որի վերևի հարկերից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Դոհա: Քաղաքի գեղեցկությամբ զմայվել կարելի է շինության տանիքին գտնվող լողավազանի միջից: 318 մետրանոց շինությունը գտնվում է Aspire Zone սպորտ կոմպլեքսի տարածքում, որը կառուցվել է 2006 թվականի Ամառային ասիական խաղերի անցկացման համար: Այսօր աշտարակի հյուրերին, որի տանիքին բարձրացրել են օլիմպիական կրակը առաջարկում եմ ժամանցային և ակտիվ հանգստի ծառայությունների համալիր, այդ թվում հանգիստ հինգաստղանի հյուրանոցում
Լավագույն դիզայնով հյուրանոց
Al Jasra Boutique Hotel,Դոհա, Քաթար
Դոհայից WLHA-ի ևս մեկ մրցանկակիր գտնվում է Քաթարի մայրաքաղաքի կենտրոնում: «Լյուքս» կարգավիճակ ունեցող հյուրանոցը առաջարկում է ծառայությունների համալիր, այդ թվում նաև ֆիթնես-կենտրոն և ռուսական շոգեբաղնիք: Սակայն մրցանակի նա արժանացել է իր արևելյան ոճով:
Հյուղակի տեսք ունեցող լավագույն հյուրանոց
Keekorok Lodge, Մասաի-Մարա, Քենիա
Այս լյուքս հյուրանոցը գտնվում է Մասաի-Մարա արգելանոցում ծովի մակերևույթից 1617 մետր բարձրության վրա: Հյուրանոցի հաճախորդներին տրամադրվում է լողավազանի և սպա ծառայություններ, ինչպես նաև աֆրիկական խոհանոցով ռեստորան, տեղի դաշտերից հավաքված սիգարներ և սուրճ:
Գոլֆով զբաղվելու լավագույն հյուրանոց
Pan Pacific Nirwana Bali Resort,Ինդոնեզիա
Pan Pacific հյուրանոցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հնդկական օվկիանոս և Թանահ-Լոթ վանքերի համալիր: Հյուրանոցը հատկապես գրավում է գոլֆով զբաղվողներին, քանի որ ունի բոլոր հարմարությունները դրա համար: Հյուրանոցի համարները և բաց տանիքով լողավազանները գտնվում են 1.3 քառ կմ ունեցող տարածքում:
Անապաստում գտնվող լավագույն հյուրանոց
Qasr Al Sarab Desert Resort by Anantara, Արաբական միացյալ Էմիրություններ
Այս հյուրանոցը գտնվում է Աբու-Դաբիից 200 կմ հեռավորության վրա Լիպա անապատում: Այն ամրոցի տեսք ունի և ունի ժամանակակից սպա-կենտրոն, լողավազան և մարզասրահ: Հյուրանոցում գործում է անապատում էքսկուրսիաների կենտրոն, որը կազմակերպում է զբոսանքներ ուղտերի վրա:
Լավագույն առանձնացված հյուրանոց
Santhiya Resort & Spa-Koh Yao Yai, Կո Յաո Յայ կղզի, Թայլանդ
Այս սպա-հյուրանոցը գտնվում է Կո Յաո Յայ կղզու վրա, որտեղ կարելի է հասնել զբոսանավով: Հյուրերի տրամադրության տակ հայտնվում են բաց լողավազանը, ռեստորան, սպա-կենտրոն, մասաժ և կուրորտային հանգստի տարբեր ծառայություններ: Ռեստորանում առաջարկում են թայվանական խոհանոց, իսկ յուրաքանչյուր հյուրանոցում տեղադրված է սառնարան և օդափոխիչ համակարգ:
Լավագույն արվարձանային հյուրանոց
Lough Eske Castle, Դոնեգոլ, Իռլանդիա
Կղզու վրա հսկայական ամրոցում տեղակայված է հինգաստղանի հյուրանոց համապատասխան կոմպլեքս ծառայություններով: Lough Eske Castle միակ հինգաստղանի հյուրանոցն է Դոնեգոլում՝ 2000 բնակչություն ունեցող բնակավայրում: Ամրոցը,որտեղ գտնվում է հյուրանոցը, կառուցվել է 1860-ականներին: 1939 թվականին շենքը ուժեղ տուժել է հրդեհի պատճառով, իսկ վերակառուցել են 2007 թվականին,որից հետո էլ սկսել է գործել հյուրանոցը:
Մասնավոր կղզում գտնվող լավագույն հյուրանոց
Coco Privé Kuda Hithi Island, Մալդիվներ
Այս հյուրանոցը շատ նոր է, նրա բացումը տեղի է ունեցել 2012 թվականին: Այն գտնվում է Կուդա-Հիթի մասնավոր կղզում, որը ամենափոքրն է համարվում Մալդիվներում: Հյուրանոցային կոմպլեքսում կա 12 հյուր ծավալով վեց վիլլա: Բազմազան խոհանոցը ուղեկցվում է տարբեր պետությունների գինիներով:
Լյուքս համարներով լավագույն հյուրանոց
Indigo Pearl Resort, Փհուկետ, Թայլանդ
Այս հյուրանոցը գտնվում է Նայ Յանգ ափից 200 մետր հեռավորության վրա: Հյուրոնոցի հյուրերի համար ամեն օր բերում են թարմ միրգեր: Այն ունի չորս լողավազան, որից մեկը նախատեված է երեխաների համար: Բացի դա հյուրանոցն ունի իր սեփական խոհանոցային դպրոցը, գրադարան, դիզայներական սուվիներների թանգարան և թենիսի կորտ: