Նոյեմբերի 14-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցի մոտակայքում, խմելու ջրի խողովակաշարի տեղադրելիս հայտնաբերվել է արկանման առարկա:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:
Դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորային խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվել է ըստ նախնական տվյալների 75 մմ հակատանկային արկ: