«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ Երեւանի քաղաքապետին մեղադրելով սուտ խոսելու մեջ:

«2012 թվականին Աբովյան փողոցում հսկայական ծառերի տապալումից եւ շինաշխատանքներից հետո երեւանցիների բողոքին ի պատասխան Տարոն Մարգարյանը ավագանու նիստում հայտարարեց․ «Այնտեղ հանրային զուգարան է կառուցվում, վահանակ դրեք, որպեսզի քաղաքացիները իմանան»։

Մեկ տարի անց Աբովյան փողոցի ճեմուղին այլանդակող բետոնապատ կառույցի վրա հայտնվել է պիցերիա ցուցանակը։ Ընդ որում բետոնի մեջ տառապում են մի քանի երկարամյա սլացիկ ծառեր։

Փաստորեն, Տարոն Մարգարյանը նորից սուտ է խոսել կամ էլ նա չի կարողանում վերահսկել քաղաքաշինական գործողությունները։

Հայտարարում ենք, որ Աբովյան փողոցի ճեմուղին պետք է ազատագրվի աջ ու ձախ կողմում հայտվող ուռուցքներից՝ իսկ պաշտոնյաների պատասխանատվությունը վաղեմության ժամկետ չունի։

Յուրաքանչյուր որոշման համար պետք է պատասխանատվություն կրի տվյալ պաշտոնը զբաղեցնող անձը։ Լինի դա ստախոս պաշտոնյա, թե պարզապես օրինախախտ»,- նշվում է հայտարարության մեջ»,- նշվում է հայտարարության մեջ։