shamshyan.com-ը տեղեկացնում է, որ երեկ` նոյեմբերի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30–ի սահմաններում, Գայի պողոտայում բախվել են 31-ամյա Գուրգեն Պողոսյանի վարած BMW X 5 մակնիշի 05 SV 100 համարանիշի, 70-ամյա Մարտին Մկրտչյանի վարած Fiat Doblo մակնիշի 15 ՕՏ 031 համարանիշի, 49-ամյա Արթուր Դիլբարյանի վարած Hyundai Elantra մակնիշի 16 UU 400 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ու մինչ վթարի վայրում ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցչիները աշխատանքներ էին կատարում Wolksvagen Golf մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով օտարերկրացի է բախվում է Fiat-ին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում BMW X 5-ի վարորդ Գ. Պողոսյանը հպարտանում էր ՀՀԿ-ի իր կրծքանշանով ու հայտնում, որ «ոչ մի բան ցմահ չի մնում, սաղ ժամանակավոր է», իսկ հավաքվածներն էլ կատակում էին ու փորձում էին գուշակել, թե նա ժամանակավոր ասելով ինչը նկատի ուներ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի


