Փետրվարի 25-ին` ժամը 12-ին, կմեկնարկեն Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը:

Օրվա առաջին նիստում հաստատվելիք օրակարգի նախագծում ընդգրկված է 76 հարց, այդ թվում` 21 միջազգային պայմանագիր:

Օրակարգային հարցերի թվում են նախորդ լիագումար նիստերում քննարկված 6 օրինագծեր ու օրենսդրական փաթեթներ և մեկ միջազգային պայմանագիր, որոնք ենթակա են միայն քվեարկության: