««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Աժ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը որոշել է դուրս գալ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի կազմից։ Իհարկե, դեռևս հստակ չէ, թե դա երբ է լինելու, բայց որ Ջհանգիրյանն այլևս չի ցանկանում մասնակցել նիստերին, հաստատ է։

Հիշեցնենք, որ օրերս կայացած նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն ու Գագիկ Ջհանգիրյանը կրկին վիճաբանել էին։ Սա այդ զույգի արդեն երկրորդ վիճաբանությունն էր։

Երեկ այս առիթով «Ժողովուրդ»–ը փորձեց զրուցել Կորյուն Նահապետյանի հետ, սակայն վերջինս ոչ մի հարցի չցանկացավ պատասխանել։ Ջհանգիրյանը ևս հրաժարվեց մեկնաբանել իր հետագա քայլերը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։