Կարմիր հրապարակի ասֆալտին իր ամորձիները մեխած պետերբուրգցի նկարիչ Պյոտր Պավլենսկու նկատմամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության մեղադրանքով: Այս մասին հայտնում է BBC գործակալությունը` հղում կատարելով Մոսկովյան ոստիկանությանը:
Իրավապահ մարմինների տեղեկատվությամբ նկարիչը այժմ գտնվում է երկիրը չլքելու գրության ներքո:

Իր ակցիան, որը Պավլենսկին անվանել էր «ոստիկանական կառավարության հաղթանակի» դեմ ցույց, նա անց էր կացրել անցած կիրակի, ինչից հետո ձերբակալվել էր ոստիկանության կողմից:
Սա նկարիչի առաջին սկանդալային գործողությունը չէր: Դրանից առաջ նա կարել էր բերանը և մերկ վիճակով փաթաթվել փշալարով:
Երկուշաբթի օրը Պավլենսկին ազատ էր արձակվել այն բանից հետո, որ Մոսկվայի Տվերի դատարանը հետ էր վերադարձրել նրա գործը ոստիկանության կողմից ներկայացված փաստաթղթերում հակաիրավական գործողությունների հիմքեր չէր հայտնաբերել:

Ոստիկանությունը ցանկացել էր Պավլենսկուն պատասխանատավության ենթարկել մանր խուլիգանության համար, սակայն դատարանում գտել էին, որ այդ մեղադրանքի համար հիմքեր չկան: Հակառակ դեպքում Պավլենսկուն սպառնում էր 15 օրով կալանք:
Ընդորում այժմ խոսքը գնում է քրեական իրավախախտման մասին: Իրավապահ մարմինների մոտ կանգնած Интерфакс-ի աղբյուրը նշել է, որ Պավլենսկուն հնարավոր է պատասխանատվության ենթարկեն խուլիգանության առաջին մասին երկրորդ կետով:
Այն նախատեսում է պատիժ խուլիագնություն «քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության դրդապատճառներով կամ ատելության դրդապատճառներով թշնամանք կամ սոցիալական որևէ խմբի նկատմամբ թշնամանք»:
Առնվազն պատիժը 300-500 հազար ռուբլի տուգանքն է, իսկ առավելագույնը մինչև հինգ տարի ազատազրկում: