2014թ. պետբյուջեի նախագիծը «Ժառանգություն» խմբակցությունը գնահատում է զրո համակարգով: Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքերով, դա արտագաղթի նպաստող բյուջե է, որը որոշ մարդկանց համար ծառայելու է որպես խրախճանքի, ազատության միջոց:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ովքեր են այդ խրախճանքն իրականացնողները, պատգամավորուհին արձագանքեց.

«Ինչ է, իսկ դուք չգիտե՞ք», և հավելեց. «Երևի թե շուրջ հազար պաշտոնյա կա, որ նրանք այդ խրախճանքների շահառուներն են, սկսենք Սերժ Սարգսյանից և շարունակենք»:

Հիշեցնենք, որ ԱԺ այս քառօրյայում քննարկվում էր 2014թ. պետբյուջեի նախագիծը: