ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին հարց ուղղեցին, թե ինչու կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը լուռ է Վարդան Պետրոսյանի կալանավորելու հարցով, հիշեցնելով, թե ինչպես է ժամանակին դերասանը կանգնած եղել «Ժառանագություն» կուսակցության ղեկավարի կողքին։
Զարուհի Փոստանջյանը նախ հարցի ձևակերպումը կոռեկտ չհամարեց, քանի որ ըստ նրա, այնպես չի, որ եթե ժամանակին մեկը մյուսին աջակցում է, ապա պետք է նման ձևով պատասխան տան։ «Աջակցությունը պետք է լինի բարոյականության սկզբուքների հիման վրա։ Որպես բարոյական մարդ, իհարկե պարոն Հովհանիսյանը աջակցում է, որովհետև մենք դիտարկում ենք նրա նախնական կալանքը ապօրինություն»,-ասաց նա։
Նշելով, որ շատ մարդիկ երաշխավորություն են տվել կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու մասին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը դա էլ չի արել, նա նշեց. «Իսկ աջակացության վերաբերյալ ինչ պետք է արվի, մենք որոշում կայացնող չենք, դատարան չենք, որ մերժեինք, բայց գնատում ենք, որպես ապօրինություն: Ամեն մարդ յուրովի է աջակցում»։
Զարուհի Փոստանջյանը Վարդան Պետորսյանի դեպքը համեմատեց Մոսկվայում կալանքի ենթարկված Հրաչյա Հարությունյանի կատարավածի հետ, երբ դեռ վերջինս չապաքինված նրան կալանավորեցին:


