Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 17:00-ի սահմաններում Գառնի գյուղի բնակիչ, 62-ամյա Հարություն Բաբայանը իր կողմից վարած Nissan Xterra մակնիշի 67 MV 777 համարանիշի ավտոմեքենայով Գառնի գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Բաբայանն ու ուղևորուհի, Գառնի գյուղի բնակիչ, 56-ամյա Գայանե Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ վարորդ Հ. Բաբայանը աշխատում է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում՝ ամբիոնի վարիչ, իսկ ուղևորուհի Գ. Հովհաննիսյանը՝ Երևանի պետական ագրարային համալսարանում՝ որպես դասախոս:
Մանրամասները կարող եք կարդալ այստեղ


