Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի Ամիրյան 12 հասցեում հանդիսավորությամբ բացվել է վաստակավոր շինարար, պետական մրցանակի դափնեկիր Ռաֆայել Կանեցյանի հուշատախտակը:

Շինարարը 1974-1991թթ ապրել է այս շենքում: Հուշատախտակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է նրա որդուն՝ Սամվել Կանեցյանին և Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին:

Միջոցառմանը մասնակցել են նաև Ռաֆայել Կանեցյանի ընտանիքի անդամները, գործընկերներն ու շինարարի սաները:
Հուշատախտակի հեղինակը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Իգիթյանն է:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: