Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին առանձնազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` ԼՂՀ վարչապետի եւ կառավարության մի խումբ անդամների մասնակցությամբ: Քննարկվել են Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցությանը եւ Արցախում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: