«Փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում այսօր Հայաստանում հաստատվել է քաղաքական ճգնաժամ»,-քիչ առաջ նման հայտարարություն արեց ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս նշեց, որ ցավալի է, որ ԱԺ օրակարգում չկա ընտրությունների արդյունքների և ներկայիս քաղաքական ճգնաժամի վերաբերյալ ոչ մի քննարկում:
«Խորհրդարանը զբաղված է իրականության հետ կապ չունեցող հարցերով:Ես առաջարկում եմ օրակարգը սկսել ԿԸՀ-ն խորհրդարան հրավիրելով և քննարկել Հայաստանում հաստատված ճգնաժամը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները յուրաքանչյուրն իր ելույթում շնորհավորեց Րաֆֆի Հովհաննիսյանին, որպես ՀՀ նորընտիր նախագահ:
ԱԺ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատգամավորներին հորդորեց օրակարգի հարցերից չշեղվել և նշեց. «Ես հասկանում եմ մեր գործընկերներին, հանրապետության նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Չարի վերջը գալու է, քիչ չարություն արեք»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ իր ելույթում առաջարկեց ԱԺ խմբակցություններից 2 հոգի հավավքեն, որպեսզի հետընտրական գործընթացները քննարկեն:
«1988 ընտրատեղամասերում, որևէ մի հանձնաժողովի ստորագրություն չի բացակայում: Եթե չկան խախտումներ, կեղծիքներ, դժգոհություն, ստորագրություն, ապա ինչի՞ մասին է խոսքը:Ես շատ հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, ինձ համար անհասկանալի է հետընտրական այս պրոցեսները, ժամանակն է զորբայությանը վերջ տալ»,-իր խոսքում նշեց Հովիկ Աբրահամյանը:
Վերջինս նշեց, որ բոլորս էլ լավ հասկանում ենք, որ այդ ձայները Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չեն: Ըստ նրա, այդ ձայները ընդդիմությանն են:
«Ես համաձայն եմ այն մարդկանց հետ,ովքեր զարմանում են, որ Րաֆֆին այդքան ձայն է հավաքել և հարգում են այն մարդկանց, ովքեր քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանին և հորդորում եմ, որ դուք էլ հարգենք այն քաղաքացիներին, ովքեր ընտրել են ՍԵրժ Սարգսյանին»,-ասաց Հ. Աբրահամյանը: