1. Դիանա դե Պուատյե
Իր արիստոկրատական ծագման շնորհիվ երիտասարդ Դիանան բավականին շուտ է մուտք գործել պալատական աշխարհ: Նա 13 տարեկանում ամուսնացել է, բայց 31-ում այրիացել է: Գեղեցկուհին հայտնի է դարձել նրանով, որ արքայազն Հենրիխի սիրուհին էր: Ըստ լեգենդի` 10 տարեկան տղան, տեսնելով 29-ամյա չքնաղ գեղեցկուհուն թագավորի շքախմբի մեջ, անդառնալի կերպով սիրահարվում է նրան: Դիանայի ինշխանությունն անսահման էր, Հենրիխը նրան թանկարժեք զարդեր, ամրոցներ էր նվիրում: Հենրիխի և Եկատերինա Մեդիչիի հարսանեկան արարողության ժամանակ Դիանան ավելի պատվավոր տեղում էր նստած, քան հարսնացուն: Ականատեսների վկայությամբ` ժամանակն անզոր էր Դիանայի գեղեցկության դեմ, և նա մինչև թագավորի մահը նրա սիրեցյալն էր:
2. Ռոկսոլանա
Օսմանյան սուլթան Սուլեյման Հիասքանչի սկզբում հարճը, ապա կինը սլավոնուհի էր, ծնվել էր Ուկրաինայում: Երիտասարդ տարիքում թաթարները նրան փախցրել էին հարազատ տանից և վաճառել սուլթանական հարեմին: Իր գեղեցկությամբ և հմայքով նա շատ կարճ ժամանակում գրավեց թագավորի ուշադրությունը՝ կարողանալով դիմակայել բազմաթիվ դավադրություններին հարեմի այլ կանանց կողմից: Ռոկսոլանան կարողացավ հասնել անհնարինին՝ նա դարձավ սուլթանի օրինական կինը և ստացավ Հյուրրեմ անունը: Նա ոչ միայն Սուլեյմանի ամենասիրելի կինն էր, այլև նրա ամենամոտ խորհրդականը պետական հարցերում: Նա իր ժամանակների ամենակրթված կանացից մեկն էր, ընդունում էր օտարերկրյա դեսպաններին, պատասխանում էր նամակներին:
3. Ֆրանսուազա դ՛Օբինյե, մարկիզա դե Մենտենոն
Հետաքրքիրն այն է, որ այս հայտնի սիրուհին գրավել էր Լյուդովիկոս XIV-ին ոչ թե իր գեղեցկությամբ կամ արվեստի հանդեպ սիրով, այլ բարիությամբ և նրա երեխաների հանդեպ սիրով: Լյուդովիկոս XIV-ը շատ սիրառատ էր և ուներ բազմաթիվ պաշտոնական սիրուհիներ: Ֆրանսուազան թագավորի երեխաների դայակն էր: Տեսնելով, թե նա ինչքան հոգատար և համեստ է և թե ինչ քնքշանքով է վերաբերվում իր երեխաներին, Լյուդովիկոսը ավելի հաճախակի էր պատճառներ փնտրում Ֆրանսուազայի հետ միայնակ մնալու և զրուցելու համար: Նա շատ խելացի էր և նրբանկատ: Իր օրինկական կնոջ մահից հետո թագավորը և Ֆրանսուազան մորգանատիկական (ոչ իր դասի ներկայացուցչի հետ) ամուսնություն կնքեցին:
4. Մարկիզա դե Պոմպադուր
Ժաննա-Անտուանետտա Պուասսոն 20 տարի Լյուդովիկոս XV-ի պաշտոնական սիրուհին էր: Նրա գեղեցկությունը, կրթվածությունը և խելքն անտարբեր չէին թողնում և ոչ մեկի: Ժամանելով պարահանդեսներից մեկին որսի աստվածուհու հագուստով` նա հմայեց թագավորին իր գեղեցկությամբ: Ժամանակի ընթացքում մարկիզան այնքան իշխանություն ստացավ, որ փաստորեն նա էր կառավարում երկիրը թագավորի փոխարեն: Լյուդովիկոսը նրան շատ թանկարժեք նվերներ էր անում՝ զարդերի և ամրոցների տեսքով: Նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք այլևս սիրեկաններ չէին, նրանք կարողացան պահպանել հրաշալի ընկերական հարաբերություններ:
5. Ուոլիս Սիմփսոն
Գեղեցկուհի ամերիկուհին Անգլիա էր եկել իր երկրորդ ամուսնու՝ Էռնեստ Սիմփսոնի հետ: Լոնդոնում նա ընկերանում է Թելմա Ֆյորնիսի հետ, ով Ուելսի արքայազմ Էդուարդի սիրուհին էր: Թելման հրավիրում է Սինփսոններին իրենց ամառանոցը, որտեղ և ծանոթացնում է արքայազնի հետ: Ուոլիսի և Էդուարդի միջև խելահեղ սիրավեպ է սկսվում: Այս կապը ապշեցնում է հասարակությանը, և արքայական ընտանիքին մոտ անձինք անգամ ակնարկում են Էդուարդին, որ այդ կապն անթույլատրելի է: Արքայազնը փաստաթուղթ է ստորագրում, որով իրեն և իր հետնորդներին զրկում է գահից: Իր որոշումը նա բացատրել է նրանով, որ չի կարող կառավարել, եթե կողքին սիրված կին չլինի: 1937թ.-ին զույգն ամուսնացավ Ֆրանսիայում: