Համալիրը խոցում է ցանկացած նշանակետ` այդ թվում ստորգետնյա` մեծ և փոքր չափերի:
Այսօրվա դրությամբ օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների դասում լավագույնն են համարվում ռուսական արտադրության «Իսկանդեր»-ները:
«Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների արտադրությանը սկիզբ դրեց «Իսկանդեր-Մ» -1987 թ. համաձայնագիրը` միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին և միջուկային զենքից հրաժարվելու փաստը: Այս ամենի հետ կապված անհրաժեշտություն կար ստեղծելու ռազմական մի համալիր, որը հնարավորություն կընձեռեր ղեկավարել հրթիռը թռիչքի ողջ հետագծում և ուղիղ դիպչել նշաակետին:
Առաջին անգամ «Իսկանդեր»-ը ցուցադրվեց 1999թ. օգոստոսին ՄԱԿՍ ավիացուցադրման ժամանակ:
         Այսօր մարտավարա-տեխնիկական բնութագրերով «Իսկանդեր»-ը գերազանցում է ռուսական և արտասահմանյան արտադրության այլ հրթիռային համակարգերին և ունի հակահրթիռային պաշտպանությունը ճեղքելու մեծ հավանականություն:
Համալիրը բաղկացած է հրթիռից, ինքնագնաց արձակման կայանից, տեղափոխման- լիցքավորման մեքենայից, տեխնիկական սպասրակման մեքենայից, տեղեկատվության նախապատրաստման կետից:
      Համալիրը ունի երեք տարատեսակ «Իսկանդեր-Մ», որը արտադրվում է ռուսական բանակի համար, «Իսկանդեր-Է»-ն` արտահանման տարբերակն է և «Իսկանդեր-Կ»-ն, որը հագեցած է թևավոր հրթիռներով:
      «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների հրթիռը թռչում է օդում խուսավարելով և անկախատեսելի հետագծով:

                                                                                          Դավիթ Սոֆիյան