«Ժամանակը» գրում է, որ անցած կիրակի օրը կայացած Արարատի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար հաղթանակի գրանցումը խիստ կարեւոր էր ոչ միայն քաղաքական առումով: «Ժամանակի» տեղեկություններով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը ահռելի՝ մոտ 8 միլիարդ դրամ կամ 20 միլիոն դոլար գույքահարկի եւ հողի հարկի պարտք ունի Արարատի քաղաքապետարանին:

Գ. Ծառուկյանը, փաստորեն, խնդիր էր դրել ամեն գնով Արարատում իր քաղաքապետն ունենալ, որպեսզի խուսափի այդ հարկերը վճարելուց: Բանն այն է, որ Արարատի նախորդ քաղաքապետերի պաշտոնավարման ժամանակ նրան հաջողվել է նշված հարկերը վճարելուց խուսափել»,- գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: