Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը  շարունակում է  ներկայացնել գործի վերաբերյալ նոր հանգամանքներ:

Երեկ նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է  վթարից վայրից արված ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի լուսանկարները և տեղադրել հետևյալ մեկնաբանությունը. 

«Հարգելի ընկերներ ներկայացնում եմ Ձեզ Վ.Պետրոսյանի գործով ավտովթարից անմիջապես հետո արված լուսանկարները: Խնդրում եմ ուշադիր նայել և ներկայացնել Ձեր կարծիքը, թե արդյոք ՆԻՎԱ մակնիշի ավտոմեքենայի վրա առկա են կողային հետդիտարկման հայելիները, թե ոչ:»

Բացի այս գրառումից նա նաև կատարել էգործին վերաբերող մեկ այլ գրառում: «Վարդան Պետրոսյանը մեղադրանք առաջադրելուց հետո խնդրել է տրամադրել իրեն որպես մեղադրյալ հարցաքննության արձանագրությունը, սակայն քննիչ Հայկ Հակոբյանը մերժել է, այդ պահին Վարդան Պետրոյանը խափանման միջոց կալանք ընտրելու համար դատարան դիմելու քննիչի միջնորդության հետևի մասում արձանագրել է` ես ինձ առաջադրված մեղադրանքում մեղավոր չեմ ճանաչում: Ես երբևէ չեմ ընդունել Վարդան Պետրոսյանի կողմից ՃԵԿ-ի խախտում կատարելու փաստը, եթե նման ելույթ ունեմ, թող փաստաբան Մարատ Գինոսյանը ցույց տան ինձ կամ որևէ լրագրողի, ապացուցելու, որ նա ճիշտ է ասել:»