Այսօր ՀՀ նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հարնտ Բագրատյանը քարոզարշավի շրջանակներում այցելեց Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր: Նա եղավ Չինարիում , Արծվաբերդում, և Այգեձորում: Չնայած ձմռան ցուրտ եղանակին, բազմաթիվ ընտրողներ մասնակացեցին նրա հետ հանդիպմանը: Գյուղացիները հիմանականում բարձրացրեցին գյուղատնտեսական հարկերի, ավանդների հարցերը: Գյուղացիները Բագրատյանին ասում էին, թե ինչպես կարող է գետն  իրենց գյուղի միջով անցնել դեպի Ադրբեջան , բայց նրանք օգտվելով գետի ջրից՝ պետությանը հարկ են մուծում: Գյուղացիներն ասացին նաև , որ լինելով սահմանամերձ գյուղի բնակիչներ որևէ ուշադրության չեն արժանանում:

Այսքանով այսօր ավարտվեց Հրանտ Բագրատյանի այցելությունները դեպի Տավուշի մարզի գյուղեր: