Քիչ առաջ ԱԺ դահլիճում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խոսելով հետընտրական պրոցեսների մասին նշեց. «800 հազար քաղաքացիները դուք խփել եք, դուք պայմանավորվել էին 90 տոկոսով խփեիք, բայց չստացվեց: Ու՞ր են ձեր քվեարկած քաղաքացիները, չկան, որովհետև այդ թիվը դուք խփել եք: Մեր նախագան այժմ մարզերում և մայրաքաղաքում հանդիպում է իր ընտրողների հետ, իսկ ձեր նախագահը` Սերժ Սարգսյանը մեկուսացված գտնվում է Բաղրամյան 26-ում»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց չշեղվել նիստի օրակարգից և նշեց, որ նախագահական ընտրությունների արդյուքններն անհերքելի են և դա չի քննարկվում:

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն էլ իր ելույթում նշեց. «Եթե ճգնաժամ կա, ապա դա հասարակության մեջ չի, դա որոշ մարդկանց ուղեղների սահմանափակման արդյունք է, դուք կարող եք շատ ցանկություններ ունեք, բայց մեզ մի շեղեք մեր օրակագից: Ձեր ցանկությունը մեր համար քիչ է»: