Թատերագետ Լևոն Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վարդան Այվազյանի աղջկա հարսանիքին այսօր, որպես հարսանեկան լեյտմոտիվ, հնչել է Մարտին Վարդազարյանի երաժշտությամբ և Արամայիս Սահակյանի խոսքերով գրված «Վո՜ւյ աման, աման, ա՜յ աման, թագավոր լինելուց լավ բան» երգը՝ ստեղծված Սունդուկյանի անվան թատրոնի «Քաջ Նազար» բեմադրության համար...

Ասում են, երբ հնչել է այս երգը, հարսանիքավորների 80 տոկոսը ձեռքը տարել է կրծքին ու ասել. «Էս ինձ է նվիրված»...: