Փաստինֆոն գրում է`

Կոտայքի ակունք գյուղում կնոջն սպանելու, իսկ երկու անչափահաս աղջիկներին դանակահարելու մեջ մեղադրվող 37-ամյա Աշոտ Գեւորգյանը տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև, ցնոզառանցական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ: «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2013 թվականի հունիսի 9-ին ողբերգություն էր տեղի ունեցել Ակունք գյուղում.իրենց իսկ տանը` երեկոյան ժամը 21:30-ի սահմաններում, ըստ ոստիկանության, Աշոտ Գևորգյանը դանակահարել և սպանել է կնոջը` 1982թ. ծնված Անուշ Գասպարյանին, դանակով մարմնական վնասվածքներ հասցրել դուստրերին` 2001թ. ծնված Շողակաթ և 2007թ. ծնված Մարիամ Գասպարյաններին, որից հետո դանակով հարվածել է իրեն` ստանալով որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք: Հետո էլ Ա.Գեւորգյանը դանակով հարվածել էր իր որովայնի առաջնային պատին, պատճառել առողջությանը ծանր վնաս` որպես կյանքին վտանգ սպառնացող: Պարզվում է, Աշոտ Գեւորգյանը 2009 թվականի դեկտեմբերի 09-ից հաշվառված է «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հոգեբուժական կաբինետում` օրգանական զառանցական խանգարում ախտորոշմամբ և 2009 թվականի դեկտեմբերի 9-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ՀՔԲ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ-ում ստացիոնար բուժման մեջ է գտնվել: Նախաքննության փուլում նրա նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որը կատարել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հանրապետական հոգեբուժական հիվանդանոց ՓԲԸ-ին կից դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի փորձագետները: Վերջիններիս եզրակացության համաձայն,Աշոտ Գևորգյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև, ցնոզառանցական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ: Իրավախախտումը կատարելիս փորձաքննվողը գտնվել է վերը նշված հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության տակ, որը զրկել է նրան իր գործողությունների վտագավորությունը գիտակցելու և դրանք կառավարելու ունակությունից:

Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում: