Միջատները ոչ միայն կենդանիների, այլ նաև շատ պետություններում բազմթիվ ազգությունների սիրելի կերակրատեսակն է: Bigpicture-ը ներկայացնում է աշխարհում ամենատարածված ուտելի միջատները:
1. Ցիկադա: Այն ուտում են Ասիայում և ԱՄՆ որոշ հատվածներում: Իր համով հիշեցնում է ծնեբեկի: Այն եփում են կամ տապակում ծովախեցգետնու նման:
2. Կրետների Թրթուրներ: Ուտում են Ճապոնիայում: Քաղցր և խրթխրթան համ ունեն: Եփում են սոյայի սոուսով և շաքարով:
3. Կարիճներ: Ուտում են Վիետնամում, Թաիլանդում և Չինաստանում: Ծովախեցգետնի համ ունի: Պատրաստում են ձողերի վրա յուղի մեջ տապակելով:
4. Կարմիր մրջյուններ: Ուտում են Թայլանդում: Կիտրոնի համ ունի: Ավելացվում է աղանդերներում:
5.Թրթուրներ: Ուտում են Բոթսվանայում, Հարավային Աֆրիկայում և Զիմբաբեում: Ճարպոտ ուտեստի համ ունի: Չորացրած և ապխտած վիճակով մատակարարում են սոուսի հետ միասին:
6. Բզեզի թրթուր: Ուտում են Նոր Զելանդիայում: Գետնանուշի յուղի համ ունի: Ուտում են հում վիճակով:
7. Շերամի որդ: Ուտում են Վիետնամում, Չինաստանում և Կորեայում: Չորացված ծովախեցգետնի համ ունի: Ուտում են եփած կամ տապակած վիճակով:
8. Տարանտուլաներ: Ուտում են Կոմբոջիայում և Վենեսուելայում: Ծովախեցգետնի համ ունեն: Եփում են աղի և շաքարի հետ:
9. Ճպուռներ: Ուտում են Ինդոնեզիայում: Ծովախեցգետնու համ ունեն: Տապակում են կամ եփում:
10. Խավարասերներ: Ուտում են Թայլանդում:Մրգային աղի համ ունեն: Ուտում են կծու սոուսով եփած և շոգեխարշած վիճակով: