Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարող է հայտնվել Ղազախստանում: Նրա ծառայություններով հետաքրքրվել է Ղազախստանի Սեմեյ քաղաքի «Սպարտակ» ակումբը: Այս մասին հայտնում է spots.kz-ն:

Ինչպես նշում է գործակալությունը Ղազախստանի Սեմեյ քաղաքի «Սպարտակ» ակումբի ղեկավարությունը, որը նվաճել է Պրեմիեր Լիգայի տոմս, քննարկում է ակումբի գլխավոր մարզչի թեկնածությունները:

Ղեկավարության տեղադաշտում հայտնվել են Աստանայի «Աստանա-1964» ակումբի գլխավոր մարզիչներ Օյրատ Սադունովը և Էդուարդ Գլազունովը, ինչպես նաև Հայաստանցի մասնագետ Վարդան Մինասյանը, ով մարզել է «Փյունիքը» և երեք անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիչ:

Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը նույնպես հանդես է գալիս Ղազախստանում: