Այսօր մեկնարկեց հինգերորդ գումարման ԱԺ-ի երրորդ նստաշրջանի հերթական քառօրյա նիստը: Նիստին մասնակցում էր 98 պատգամավոր:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նստաշրջանի օրակարգի վերաբերյալ խնդրելով ձայնի իրավունք և անդրադառնալով նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին` այն գնահատելով ճգնաժամային` ասաց.«Մարդիկ քննարկելու են, խոսելու են, մտահոգվելու են բոլորովին այլ հարցերով և խորհրդարանը զբաղված է լինելու իրականության հետ կապ չունեցող հարցերով, հիմա էլ շարունակելու է չսպասարկել այն օրակարգը, որ այսօր մարդկանց գիտակցության մեջ է»:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին առաջարկեց, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրավիրեն Ազգային Ժողով և քննարկեն Հայաստանում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու խնդիրները:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքելով Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի և Ռուբեն Հակոբյանի հայտարարություններին ասաց, որ կարելի է այդ հարցի շուրջ քննարկում կազմակերպել:

Իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին ասաց, որ քննարկման առարկա չի կարող դառնալ ընտրությունների արդյունքները, քանի որ դրանց վերաբերյալ դրական գնահատական են տվել մի շարք միջազգային դիտորդական կազմակերպություններ և ընտրությունները եղել են ժողովրդավարական:

ԱԺ-ն ընդառաջ չգնաց ընդդիմադիր պատգամավորի առաջարկին և անցավ օրենսդրական նախաձեռնությունների քննարկման