Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին հյուսիս-արևելյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-ի գիշերը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով:

Երևանում`
Նոյեմբերի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:



