Կրթության ոլորտում սոցիալական տարբեր խմբերի համար բարձրագույն կրթության մատչելիության և հասանելիության ապահովման, սոցիալական խոցելի խմբերին կրթությունը և ֆինանսական աջակցությունը առավել հասցեական դարձնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով վճարովի ուսուցման համակարգում խոցելի խմբերի աջակցության անհրաժեշտությունը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը "Ալեքսանյան" բարեգործական հիմնադրամի անունից գրավոր դիմել է ՀՀ ԿԳ նախարարություն ուսման վարձի փոխհատուցում՝ սոցիալապես խոցելի խմբերում գտնվող, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած 100 ուսանողի՝ 200 000 դրամի չափով իրականացնելու համար:

ՀՀ ԿԳ նախարարությունը տվել է իր համաձայնությունը ծրագրին և ցուցաբերել է կազմակերպական աջակցություն:

ՀՀ ԿԳ նախարարությունը, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնում հանրային հատվածի իր բոլոր գործընկերներին, որոնց թիվը մի քանի տասնյակ է, կրթության ոլորտում իրականացվող բազմաթիվ ծրագրերին աջակցություն ցուցաբերելու համար: