Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով` ի վերջո Հայաստանից մարդիկ հակված կլինեն գնալու:

Տնտեսագետի գնահատմամբ` ցանկացած աշխատավարձերի բարձրացում տրամաբանական է, եթե այն կատարում է իր լիազորությունները:

Անդրադառնալով` գործազրկության նպաստների վերացման նոր նախագծին՝ տնտեսագետը նշեց, որ դա լավ գումար չէ:

«Ես միշտ ասել եմ, որ ընտանեկան նպաստները խնակամակուլթյան նպաստներ են,որ մենք կարող ենք գրեթե քառասուն միլիարդի հասնող գումարները օգտագործել` խրախուսելու համար աշխատանքները, սակայն դա այդպես կտրուկ անել չի կարելի, հարկավոր է ստեղծել պայմաններ` այդ ինստիտուտը հանելով: Ինստտուտը, որը գումար չունի, աշխատանքի ընդունվելու համար խնդիրներ ունի, իրենց դեպքում անընդունելի մի բան է: Ոնց կարելիա նպաստ կատեգորիան չեղյալ համարել, բնությունն ստեղծում է սոցիալական «հիվանդներ», բայց դու իրավունք չունես դրանց գնդակահարես, իրեն հարգող պետությունը պետքա դրանց պահի»,- հավելեց Բոստանջյանը:

Վերջինիս գնահատմամբ` մենք գտվում ենք ոչ նորմալ վիճակում, բայց ցանկացած աշխատանք պետք է արժանավայել վարձատրություն ստանա:

«Դա այնքան գումար չի, որ բյուջեն խնդիրներ ունենա: Պատգամավորները կարող են հասարակական հիմունքներով աշխատել փող չստանալ, որովհետև դրա կարիքը չունեն: Բայց բոլոր նորմալ երկրներում ամենաբարձր վարձատրվողները պետական ծառայողներն են: Սուբյեկտիվ մի առաջնորդվեք: Էն որ շատ փող ունեն, հարցի լուծում չի, իսկական պատգամավորները պետք ա իսկական փող ստանան: Պետական մեքենայի դեմ ցանկացածը կարող է փոշիանալ, գոյություն չունենալ: Նախագահը չէ՞ր ասում` գնացեք գլխից բռնեք»,- ասաց տնտեսագետը` դիտարկելով, որ եթե մեկին կարող եք ասել օլիգարխ, ուրեմն թույլ է տվել: