Սպարտակի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը Чемпионат.com-ին տված ընդարձակ հարցազրույցի ժամանակ անդրադարձ է կատարել նաև Հայաստանի հավաքականի հարձակվող և Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի գլխավոր ռմբարկու Յուրա Մովսիսյանին: Հարցազրույցի այդ հատվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.
- Մովսիսյանի արդյունավետության պոռթկումը համընկավ Էմենիկեի հեռացման հետ: Արդյո՞ ք տեսնում եք այստեղ հոգեբանական օրինաչափություն, որ մրցակցության թուլացումից հետո հայազգի ֆուտբոլիստը ազատվեց ճնշումից:
-Հնարավոր է նաև այդպես: Մինչ այդ Էմենիկեն երեք չորս խաղում երեք գոլի հեղինակ էր դառնում: Իսկ այնուհետև Մովսիսյանը սկսեց խաղալ և սկսեց գոլերի հեղինակ դառնալ:
-Ըստ Ձեր մարզչական զգացումի հավասար մրցակցությունից ազատվելը նրան օգնե՞ ց: Կան ֆուտբոլիստներ, որ այդ հանգամանքը օգնում է, իսկ կան նաև, որ խանգարում է:
-Այո դա որոշ չափով օգնեց նրան:
- Հեթ-տրիկը «Զենիթի» դարպասներին ստիպե՞ ց Ձեզ այլ աչքերով նայել այս հարձակվողի հնարավորություններին և մակարդակին:
- Ոչ: Նրա որակների և հնարավորությունների մասին մենք գիտեինք այդ հեթ-տրիկից առաջ էլ: Նրանք չեն փոխվել:
- Մովսիսյանը մեծ մասամբ դաստիարակվել է սիրողական մակարդակով ԱՄՆ-ում: Ձեզ մոտ կա՞ ն բացատրություններ այն բանի հետ կապված, որ դրա հետ մեկտեղ նա շատ բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստ է և հավասարապես հզոր է երկու ոտքը, այնպես էլ գլխով է կարողանում գոլերի հեղինակ դառնալ:
- Բացատրությունը պարզ է՝ մարզումներ: Այն կարելի է մշակվել անգամ 25 տարեկան հասակում: Այստեղ ոչ մի գերբնական երևույթ չեմ տեսնում:
-Այժմ Մովսիսյանը ծնկի վնասվածք ունի և այս տարվա մնացած խաղերին նրա մասնակցության հարցն է առաջ եկել : Եթե լինի «հիսուն-հիսուն», նա կխաղա՞ դերբիի ժամանակ ցավազրկողների տակ, թե՞ ռիսկի չեք դիմի:
- Ամեն ինչ կախված կլինի նրա առողջական վիճակից և տրամադրվածությունից: Յուրաքանչյուրը իր ցավի շեմն ունի, կանխագուշակել այստեղ անիմաստ է: Միգուցե նա վաղը դուրս գա լիարժեք մարզումների, սակայն ցավը ավելի ուժեղանա կամ ընդհակառակը: Կտեսնենք ինչպես կմարզվի շաբաթվա ընթացքում ընդհանուր կազմում: Դեռևս նա անհատական թեթև ծրագրով է մարզվում, իսկ երբ դուրս կգա ընդհանուր խումբ կտեսնենք ինչպես կարձագանքի ծունկը: Հուսով եմ ամեն ինչ կարգին կլինի, իսկ եթե նա չկարողանա դուրս գալ խաղադաշտ նրան կփոխարինեն Բարիոսը և Ուորիսը:
-Օրերս նա ասել է, որ նրա ծունկը երկար ժամանակ է, որ ցավում է մոտ երկուս ու կես ամիս: Այն, որ նա խաղացել է այդ ամբողջ ժամանակաշրջանում եղե՞ լ է նրա ընտրությունը, թե՞ խնդրանք մասնավորապես ձեր կողմից:
- Ոչ մեկ ոչինչ չի խնդրել : Նա ցանկացել է, կարողացել է և խաղացել է: Օլեգ Իվանովիչը (Ռոմանցև. Սպարտակի նախկին գլխավոր մարզիչ) մեզ երբեմն ասում էր «Տղաներ այն օրը, երբ ֆուտբոլիստը զարթնում է և նրա ոչ մի տեղը չի ցավում, նշանակում է նա մահացել է»: Բոլոր ֆուտբոլիստների մոտ ինչ-որ բան ցավում է: Ծնկի վնասվածք էլ է եղել, սակայն մարզվել այն չի խանգարել, չնայած մարզումների ուժգնությունը մենք կարգավորել ենք: Հատկապես ինչը վեչաբերվում է ծունկին: