Տոկիոյում երկուշաբթի նոյեմբերի 18-ին վաճառքի է հանվել տոնածառ,որի գինը կազմում է 500 մլն յեն (շուրջ 4.99 մլն դոլար): Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ն:
Ոսկերչական Tanaka Kikinzoku կազմակերպության կողմից ստեղծված ծառը պատրաստված է ոսկուց և զարդարված դիսնեյի հերոսների կերպարներով: Այնտեղ կարելի է տեսնել Վինի Պուխին, Միկկի Մաուսին, նրա ընկերուհի Միննին, Դամբոյին, Ստիչային և այլն: Տոնածառի բարձրությունը կազմում է 2,4 մետր: Ծառի քաշը կազմում է 43 կիլոգրամ: Տեղեկատվության համաձայն գնումների համար հասանելի կլինի մինչև դեկտեմբերի 25-ը:
Բացի 43 կիլոգրամանոց ծառը կազմակերպությունը թողարկել է նաև ավելի փոքրիկ և քիչ թանկարժեք տոնածառի տարբերակը: 400 գրամ արծաթից և 127 գրամ ոսկուց պատրաստված տոնածառի գինը կազմում է 1,62 մլն յեն(16 հազար դոլար): Տոնածառի բարձրությունը կազմում է 20 սանտիմետր:
Ոսկե տոնածառը ստեղծվել է գալիք ամանորյա տոների նախաշեմին, սակայն նվիրված է ոչ թե դրան, այլ Միկի Մաուսի ծննդյանը: Այս Դիսնեյան կերպարը էկրանների վրա առաջին անգամ հայտնվել է 1928 թվականի նոյեմբերի 18-ին: Չնայած դրան Միկի Մաուսի ծննդյան օրը համարվում է 1928 թվականի մայիսի 15-ը, երբ նա առաջին անգամ հայտնվել է համր մուլտֆիլմում: