ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.

Դասադուլի տապալված փորձի մասին:
Դասադուլը տապալվեց: Առավոտյան դասերը նորմալ ընթանում էին: 11.30 ԵՊՀ-ի մոտ հավաքված էր մոտ 200 մասնակից... հիմնականում բնապահպաններ էին, քաղաքացիական ակտիվիստներ. երիտ. ժառանգներ, լրագրողներ: Տեսնելով, որ ակցիան տապալված է` կազմակերպիչները սկսեցին բուհական հոգեորսությունը և արժանացան հակահարվածի: Ով ուզում էր դասադուլ անել առավտովանից թող աներ, ինչ եք ընկել դռնեդուռ ձեր քաղաքական խաղերի մեջ քաշելու համար այն երիտասարդներին , որոնք գերադասել են սովորել և ոչ թե "խաղեր տալ": Եթե անգամ ընդունենք, որ այդ 200 հոգին բոլորը գործող ուսանողներ են, ապա 100 000 հայ ուսանողությունից կստանանք դասադուլի մասնակցած 0.2 %: Ինչ խոսք, ձախողում էր...