Նոյեմբերի 16-18-ն Արցախում էր աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի որդին` երգիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր Պլասիդո Ֆրանսիսկո Դոմինգո-Կրտսերը: Նա Հայաստան է ժամանել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համերգային ծրագրով հանդես գալու համար: Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու ″Մեցցո Պրոդաքշն″ ընկերության համագործակցության արդյունքում էլ կայացավ Դոմինգո-Կրտսերի արցախյան այցն ու Ստեփանակերտում կազմակերպված համերգը: