«Հրապարակը» գրում է, թե փաստաբան Ինեսա Պետրոսյանը երեկ երեկոյան տեսակցել էր Շանթ Հարությունյանին եւ ստացել համաձայնություն վերջինիս շահերը ներկայացնելու համար:

«Տիկին Պետրոսյանն ասաց, որ Շանթի վիճակը բավարար էր, եւ այսօր կամ վաղը դատական նիստ կլինի, որի ժամանակ պետք է որոշվի նրան դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու համար հոգեբուժարան տեղափոխելու հարցը: «Շանթ Հարությունյանը, բնականաբար, դիմադրում է հոգեբուժարան տեղափոխելու որոշմանը: Նա համարում է, որ ինքը լիովին առողջ է, եւ այդպիսի փորձաքննության անհրաժեշտության կարիք չկա»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ դատական նիստից հետո կկարողանա ավելի հստակ փոխանցել Շանթի դիրքորոշումն այդ հարցի հետ կապված»,- գրում է թերթը: