«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու հետնամասում հայտնաբերվել է մոտ 50-ամյա կնոջ դիակ։ «Վերջինս Էջմիածին քաղաքի բնակիչ Նազիկ Դադուրյանն է, որի հարազատներն արդեն շուրջ երեք ամիս է՝ փնտրում էին նրան։
Էջմիածնում ենթադրություններ կան, որ Նազիկը մեծ պարտքեր է ունեցել, ինչի համար էլ կամ սպանել են, կամ ինքնասպան է եղել։
Մեր տեղեկություններով՝ դիակը հայտնաբերել են, այն բանից հետո, երբ տարածքում գարշահոտություն է տարածվել, ու որոշել են մաքրման աշխատանքներ կատարել։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ կատարվում է քննություն»,- գրում է «Ժողովուրդը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: